100 տարին լրացած երևանցիները 1 մլն դրամ աջակցություն են ստանում. քաղաքապետարան
19:18 - 14 փետրվարի, 2025

100 տարին լրացած երևանցիները 1 մլն դրամ աջակցություն են ստանում. քաղաքապետարան

Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներն ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի ընթացքում աշխատանքի, նվիրվածության և հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է 100-ամյա Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ եղել է ուսուցչուհի և իր կյանքի մեծ մասը նվիրել երեխաների կրթությանը։ Քաղաքապետը Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումն ընդունող անդամների հետ նաև այցելել է 102-ամյա Սիսանբար տատիկին, ով իր կյանքը նվիրել է մարդկանց առողջությանը՝ աշխատելով որպես բուժքույր։ Մանրամասները՝ տեսանյութում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել