Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի գործընկերների հետ
21:11 - 15 փետրվարի, 2025

Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի գործընկերների հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Տոտալ պաշտպանության հարցում զինվորականների հայացքները» խորագրով պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով պանելային քննարկմանը և Գերմանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հրավերով կազմակերպված ու համաժողովին բարձրաստիճան զինվորականների մասնակցության արդյունքներն ամփոփող երեկույթին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել