Իրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա
10:42 - 17 փետրվարի, 2025

Իրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա

ՆԳՆ-ից իրազեկում են, որ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում  նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա։

«Հարգելի՛ քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել  բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։

Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)», - նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել