Այն հանգամանքը, որ Սյունիքում մենք ավելի մեծ պրոբլեմներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ։ Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե Իրանի դիրքորոշումը չլիներ, Ալիեւը խանգարող բան չէր ունենա։ Եւ Հայաստանի իշխանությունը կասեն՝ դե ինչ անենք, հո չե՞նք կռվելու էն սարերի համար․․․։ Պատերազմի վախն իսկապես մեծ է։ Կարո՞ղ է այս վերաբերմունքն իսկապես փոխվել, այո, կարող է», - նշեց Քոչարյանը։
Նա անդրադարձավ նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նածագծին, նա նշեց․ «ԵՄ-ի հետ կապված․ ակնհայտ է մեկ բան․ այսօր ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է, եւ այդ ճգնաժամն ունի մի քանի կոմպոնենտ․ առաջնորդության ճգնաժամ, սա ակնհայտ է երեւում, իմաստային ճգնաժամ եւ տնտեսական ճգնաժամ։ Ամենից լավ հասկանալու համար դա, լսեք Վիկտոր Օրբանի՝ Հունգարիայի վարչապետի ելույթը Մյունխենի կոնֆերանսում։ Մի հատ լսեք ԱՄՆ-ի փոխնախագահի ելույթը, փայլուն ելույթ էր։ Եւ դահլիճում այն սառած դեմքերը, որոնց թվում, թե՝ էս ինչ ա ասում։ Իսկապես կա ճգնաժամ ԵՄ-ում։ ԵՄ-ն, իմ կարծիքով, չի փլուզվելու, բայց ստիպված է լինելու բավականին լուրջ բարեփոխումների ենթարկել ինքն իրեն, եւ առաջին հերթին ինչ է անելու դրա համար, բոլոր գործընթացները ԵՄ-ին միանալու, սառեցնելու է, չեմ կասկածում, կարող է արդեն հասունացած մի երկու հարց որոշեն, բայց մնացածը սառեցնելու է։ Վենսը (ԱՄՆ փոխնախագահը,-խմբ․) հետաքրքիր թվեր բերեց, ես այլ թվեր բերեմ․ օրինակ Շվեդիայում 20 տարի առաջ բնակչության ընդամենը 2 տոկոսն էր ոչ Շվեդիայում ծնված, հիմա 20 տոկոսն է, Շվեդիան ամենից հաջողված երկրներից մեկն է ԵՄ-ի, պրոբլեմ է, իհարկե պրոբլեմ է, արդեն այն քանակն է, որ չես կարում մարսել քո արժեքային համակարգի մեջ, որովհետեւ քո արժեքային համակարգն է փոխվում»։
«Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես, դու գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է արդեն ինքն իրենով, եւ այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաեւ Միացյալ Նահանգները, եւ դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ կաս։ Ստեղից, ասում ես, ես գնում եմ՝ կորցնելով այն, ինչ ստեղ ունես, այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զորայական։ Հիմա սա խելքին մոտ բան է՞։ Բայց անում ենք, եւ ինչի ենք անում»։
Քոչարյանի խոսքով՝ ԵՄ-ի ընկալումը Հայաստանում չափազանց դրական է․
«Նույնիսկ եվրոռեմոնտ բառ կա, չէ՞, ընկալվում է լավ ռեմոնտ։ Ընկալումն այդպիսին է, սենց մի բանբաներկա է սիրուն փաթաթած, եւ այդ մարդկանց, 600 հազար վարչապետներին ասելու են՝ սա է, վաղը մյուս օր ընդեղ ենք լինելու, այ դու այսպես ես ապրելու։ Ըստ էության մարդկանց հերթական անգամ խաբելու բանաձեւ է գտնվում, ենթադրում եմ նաեւ ընտրությունների հետ կապված սա ամենից մեծ դրոշն է լինելոի իշխանության համար, հիմա իրար հետ մրցելու են, թե ով է ավելի եվրոպամետ, ՔՊ-ն, թե՞ մյուս կուսակցույթունը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր, կարող ա իրար հետ այդ դրոշը բռնեն, չգիտեմ, բայց դա մի դրոշ է, որը տեղ չի տանում։ Ուրիշ նպատակ չեմ տեսնում, չեմ կարծում, որ այդ աստիճանի չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հետեւանքները շատ ծանր են լինելու անկասկած [մեր երկրի համար]։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, էդ երկու աթոռն իրարից շատ հեռու են, չես կարող նստել։ Շատ կներեք, կամ քամակդ պիտի 3-մետրանոց լինի, որ էդ երկու աթոռի վրա նստես, էդ էլ չունես»։
comment.count (0)