Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. Դատախազություն
15:48 - 17 փետրվարի, 2025

Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. Դատախազություն

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: 

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի նույն համայնքում գտնվող 2 հողամաի նկատմամբ: Յուրաքանչյուր հողամասի մակերեսը 800 քմ է, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձանց միջև 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել