Վրաց ընդդիմադիր գործիչ Գեորգի Գախարիան ձվերով հարձակման է ենթարկվել
 |azatutyun.am|
16:28 - 17 փետրվարի, 2025

Վրաց ընդդիմադիր գործիչ Գեորգի Գախարիան ձվերով հարձակման է ենթարկվել |azatutyun.am|

azatutyun.am: «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքական ուժի առաջնորդ Գեորգի Գախարիան Թբիլիսիի օդանավակայանում ձվերով հարձակման է ենթարկվել։

Հավաքվածներն, ըստ հաղոդրագրության, վիրավորական վանկարկումներ են հնչեցրել՝ «դավաճան», « USAID-ի ֆինանսավորումը վերջացել է, հիմա էլ ԵՄ-ի՞ց ես օգնություն խնդրում»։ Քաղաքական ուժը պնդում է, որ օդանավակայանում գտնվող ոստիկանները չեն միջամտել տեղի ունեցածին։

Ըստ հաղորդագրության՝ Գախարիան վերադառնում էր Մյունխենից, որտեղ մասնակցել է Անվտանգության միջազգային համաժողովին։

«Մեր քաղաքական ուժը կանի ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի իր համար ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը, որպեսզի այլևս չկարողանա վրաց ժողովրդի նկատմամբ բռնություն իրականացնի», - հայտարարել է Գախարիայի առաջնորդած կուսակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել