Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
17:04 - 17 փետրվարի, 2025

Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Հրաշամանուկ» ՍՊԸ-ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Նանսենի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

ՍԱՏՄ-ից մանրամասնում են, որ

 - խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի  պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով,

- խոհանոցի առաստաղը եղել է վնասված, առկա է եղել կեղտի կուտակում, բորբոսի առաջացում և մասնիկների թափվելու հնարավորություն,

- լվացարանի տակի դարակաշարը, ինչպես նաև սնունդ մշակելու համար նախատեսված սեղանը չի պահվել նորոգ վիճակում, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման չենթարկվող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել