Զելենսկի. Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունների մասին |azatutyun.am|
18:02 - 17 փետրվարի, 2025

Զելենսկի. Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին՝ պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։

«Ուկրաինան չի մասնակցում։ Ուկրաինան այդ մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինան Ուկրաինայի հարցով առանց Ուկրաինայի ցանկացած բանակցություն գնահատում է արդյունք չունեցող։ Մենք չենք կարող ճանաչել մեր մասին որևէ պայմանավորվածություն առանց մեզ։ Եվ մենք չենք ճանաչի նման պայմանավորվածությունները»,- ասել է Զելենսկին հեռավար ասուլիսում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «կներգրավվի» ռուսական պատերազմին ավարտին ուղղված ցանկացած խաղաղ բանակցություններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել