Փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը
20:57 - 17 փետրվարի, 2025

Փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը

Փետրվարի 17-ին, ժամը 11:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող սարի վրա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր: Սահմանվել է հերթապահություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել