ՏԿԵ նախարարը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքը
14:54 - 18 փետրվարի, 2025

ՏԿԵ նախարարը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 

Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարուստ օրակարգի շրջանակներում ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։

Անդրադարձ է կատարվել էներգետիկ, ճանապարհային, ջրային ոլորտներին։

Քննարկում է ծավալվել նաև ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել