Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ դա տնտեսական, ոչ թե ռազմական միավորում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, մենք խոսում ենք ինտեգրացիոն և տնտեսական գործընթացների մասին, և այստեղ, իհարկե, ոչ ոք որևէ երկրի որևէ բան չի կարող թելադրել, մենք դա չենք պատրաստվում անել։
Բայց մենք բոլորովին այլ դիրքորոշում ունենք անվտանգային, պաշտպանական կամ ռազմական դաշինքների հետ կապված հարցերում։ Այնտեղ արդեն այլ հարց կա, եւ դա բոլորին քաջ հայտնի է», - ասել է Պեսկովը։
comment.count (0)