«Բյուրոկրատիան կրճատել, ժողովրդավարությունը վերականգնել»․Թրամփն ու Մասկը համատեղ հարցազրույց են տվել Fox News-ին |azatutyun.am|
09:58 - 19 փետրվարի, 2025

«Բյուրոկրատիան կրճատել, ժողովրդավարությունը վերականգնել»․Թրամփն ու Մասկը համատեղ հարցազրույց են տվել Fox News-ին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կառավարության արդյունավետության նախարարության (Department of Government Efficienc - DOGE) ղեկավար Իլոն Մասկը համատեղ հարցազրույց են տվել Fox News-ին։

Գրեթե մեկ ժամ տևած հարցազրույցի մեծ մասը նվիրված էր Մասկի ղեկավարած դեպարտամենտի աշխատանքին, որի նպատակն, ինչպես Մասկն է ասել, «բյուրոկրատիան կրճատելն ու ժողովրդավարությունը վերականգնելն է»։

Fox News-ի հաղորդավար Շոն Հաննիտին հարցազրույցը սկսել է նախ ներկայացնելով Իլոն Մասկին, ով երկրին և աշխարհին հայտնի է որպես ամենահաջողակ ձեռնարկատերերից մեկը, որպես նախագահ Թրամփի ամենամոտ խորհրդական և մի վարչության ղեկավար, որ խորհուրդներ է տալիս Թրամփին կառավարության ապարատի կրճատման և բարելավման համար:

Մասկը հստակեցրել է՝ «նախագահին տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերող օգնականն» է և որ իր գլխավորած գերատեսչությունը փորձում է «ապահովել նախագահի հրամանների կատարումը»։

Թրամփն էլ ասել է, որ հանձինս Իլոն Մասկի, որպես օգնականի ստացել է «ամենախելացի մարդուն», ում խումբն ի վիճակի է կատարել իր առաջադրած խնդիրները՝ բացահայտել և նվազեցնել կառավարական ապարատի չարդարացված ծախսերը։

ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Մասկի ղեկավարած դեպարտամենտը կգտնի հարյուր միլիարդավոր դոլարների ֆինանսական չարաշահումներ հայտնաբերել: Թրամփի գնահատմամբ, ընդհանուր խնայողությունները, որոնք կարելի է ձեռք բերել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի միջոցով, կարող է հասնել շուրջ տրիլիոն դոլարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել