azatutyun.am: «Թրամփն ապատեղեկատվության պղպջակի մեջ է»,- Միացյալ Նահանգների նախագահին այսպես է այսօր հակադարձել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին՝ պնդելով, որ իր վարկանիշը չորս տոկոս չէ։
Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին նախագահական ընտրություններ անցկացնել՝ նշելով, թե գործող նախագահի վարկանիշն ընկել է՝ հասնելով 4 տոկոսի։
«Երբ մենք լսում ենք չորս տոկոսի մասին այդ հայտարարությունները, պարզ է դառնում, որ դրանք ռուսական ապատեղեկատվության հետևանք են»,- պնդել է Զելենսկին։
Անդրադառնալով Վաշինգտոնի հայտարարություններին, որ Կիևին մատակարարած սպառազինության դիմաց Ուկրաինան պետք է ամերիկացիներին փոխանցի իր բնական պաշարների մի մասը, Զելենսկին նշել է, թե դա «լուրջ խոսակցություն չէ»։
Ուկրաինայի ղեկավարը նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները «օգնեցին Պուտինին ճեղքել միջազգային մեկուսացումը»։
comment.count (0)