Քննարկվել են Հայաստանի և Անգոլայի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
18:27 - 21 փետրվարի, 2025

Քննարկվել են Հայաստանի և Անգոլայի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ավգուստո Դա Սիլվա Կունիայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակն ու նպատակները՝ ուղղված ոլորտի զարգացմանը, շեշտադրելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից տեխնոլոգիական ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ ունի գրանցած և անցյալի ավանդույթների վրա հիմնվելով ներկայում ևս լուրջ ձեռքբերումներ է արձանագրում։

Ավգուստո Դա Սիլվա Կունիան իր հերթին նշել է, որ տեղեկացված են մեր երկրի ոլորտային ձեռքբերումներով, գիտեն, որ Հայաստանը լուրջ պոտենցիալ և հաջողություններ ունի, ուստի՝ հատկապես արհեստական բանականության, կադրերի պատրաստման և կրթական ծրագրերի ուղղությամբ ցանկություն ունեն համագործակցելու։ Դեսպանը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի առաջմղման ուղղությամբ Անգոլայի ձեռնարկած քայլերն ու աշխատանքները։  

Քննարկվել է երկու երկրների միջև համագործակցության ձևավորմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արհեստական բանականության ուղղությամբ մասնավոր ընկերությունների միջև կապերի հաստատման հնարավորություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել