Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել Россия сегодня-ի ներկայացուցչության հավատարմագրումը |1lurer.am|

1lurer.am: BBC-ի և Россия сегодня-ի (Спутник-Азербайджан) ներկայացուցչությունները փակվել են։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ հավատարմագրումը հնարավոր է միայն մեկ թղթակցի տեսքով։ Միաժամանակ խոսնակը նշել է, որ չեղյալ է հայտարարվել «Ամերիկայի ձայն» ռադիոյի թղթակցային հավատարմագրումը։

Спутник-Азербайджан լրատվական կառույցը գործում է Россия сегодня ռուսական պետական ​​գործակալության կազմում։ Այն իր գործունեությունը սկսել է Ադրբեջանում 2015 թվականին։

Спутник-Азербайджан-ի ներկայացուցչությունը Բաքվում փակելու կամ աշխատակիցների թիվը զգալիորեն կրճատելու մասին որոշումը կայացվել է Ադրբեջանի և Ռուսաստանի պետական ​​լրատվական գործակալությունների փոխադարձ ներկայացվածության մեջ առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով, ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *