ԲԴԽ-ի որոշմամբ՝ դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկատողություն
 |news.am|
13:02 - 24 փետրվարի, 2025

ԲԴԽ-ի որոշմամբ՝ դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկատողություն |news.am|

news.am: Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԱՆ միջնորդությունը։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտնեց՝ քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը, պարտավորություն ունենալով կատարել դատավորի վարքագծի կանոնները, այն չի կատարել, դատական գործն իրեն հանձնված լինելու պայմաններում 2 տարի 5 ամսվա ընթացքում միջոցներ չի ձեռնարկել գործի ընթացքը լուծելու, դատավարական գործողություններ իրականացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել