azatutyun.am: Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննություն անցկացնել և իրավական գնահատական տալ Մարսելում ռուսական առաքելության վրա հարձակման մեջ ներգրավված անձանց գործողություններին։
Նախօրեին հաղորդվեց, որ Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության շենքի բակում պայթյուն է որոտացել․ առավոտյան տեղական ժամանակով ժամը 8։00-ի (Երևանի ժամանակով ժամը 11։00) մոտակայքում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով երեք շիշ են նետել դիվանագիտական ներկայացուցչության բակ, երկու շիշ պայթել է, տուժածներ չկան, դիվանագիտական առաելության շենքը չի վնասվել։
Պայթյունից հետո դեպի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են տարածքը, ուժեղացված հսկողություն սահմանել։ Մարսելի դատախազությունը դեպքով հետաքննություն է սկսել։
Մարսելի քաղաքապետարանը դատապարտել է հարձակումը և վերահաստատել հանրային անվտանգությունն ապահովելու իր հանձնառությունը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է առհասարակ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները։
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածը համեմատել է ահաբեկչական հարձակման հետ՝ պահանջելով Փարիզից՝ «շտապ» քայլեր ձեռնարկել միջադեպը հետաքննելու և Ֆրանսիայում ռուսական հաստատությունների անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ
comment.count (0)