tert.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, երեքշաբթի հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Փետրվարի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Թեհրան։Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները առարկայորեն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը»,- ասվում է նախարարության կայքում։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում դնել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նախատեսվում է մտքերի փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում, Մերձավոր Արևելքում։
comment.count (0)