Հայաստանի Հարապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության արածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը հանդիպման ընթացքում կարևորել ԱԶԲ-ի հետ բազմոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Քնարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան - Քաջարան հատվածի շինարարությանը։
Քննարկվել են նաև ջրային ոլորտին վերաբերող հարցեր։
comment.count (0)