Մեկ շաբաթ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական լուրջ վտանգի առաջ է կանգնել. նա կորցրել է 6 կգ, ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի, իսկ զարկերակը զգալիորեն գերազանցում է նորման: Չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան, որտեղ մերժել են նիստը հետաձգելու բոլոր միջնորդությունները՝ թույլ տալով նրան մասնակցել միայն նստած։
Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալին այդ վիճակում դատավարությանը մասնակցելուն հարկադրելը դաժան և անմարդկային վերաբերմունք է:
Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին անհապաղ պահանջել թույլատրել այցելել Վարդանյանին բանտում, թույլ տալ միջազգային բժշկին զննել Վարդանյանին, հետաձգել դատաքննությունը հացադուլի ընթացքում:
Նա նաև կոչ է արել համաշխարհային առաջնորդներին դատապարտել քաղաքականապես մոտիվացված այս գործընթացը:
comment.count (0)