Մհեր Գրիգորյանը չի հստակեցնում՝ որ թվականի քարտեզով է շարունակվելու սահմանազատումը
 |factor.am|
18:31 - 27 փետրվարի, 2025

Մհեր Գրիգորյանը չի հստակեցնում՝ որ թվականի քարտեզով է շարունակվելու սահմանազատումը |factor.am|

factor.am: «Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կողմերի ընդհանուր կոնսենսուսի արդյունքում են որոշել սահմանազատումը սկսել այդ հատվածից։ Հարցին՝ արդյոք 1978 թվականի քարտեզով է սահմանզատումն իրականացվելու, Մհեր Գրիգորյանն ասաց․

«1978 թվի քարտեզ թե ով է ասել, ես չեմ տեսել»։

Հիշեցնենք, այսօր «Սպուտնիկ Արմենիան» իր տվյալներով գրել էր, որ Տավուշում սահմանազատումը կշարունակվի 1978 թվականի քարտեզով։ Սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահը նաև չհայտնեց, թե երբ է սկսվելու սահմանազատման գործընթացի երկրորդ փուլը։

Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է այս տարի սահմանազատում իրականացվի նաև Ջերմուկի հատվածում, փոխվարչապետը արձագանքեց։ «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև աշխատանքային հանդիպման արդյունքում մենք անպայման կհրապարկենք մեր անելիքները։ Պայմանավորվածություններ կան, որ ինտենսիվ պետք է լինեն հանդիպումները»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել