Խաղաղության պայմանագրում դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա, ընդհանուր ձևակերպում է տրված. Արմեն Գրիգորյան
 |news.am|
16:41 - 28 փետրվարի, 2025

Խաղաղության պայմանագրում դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա, ընդհանուր ձևակերպում է տրված. Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Խաղաղության պայմանագրում դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա, ընդհանուր ձևակերպում է, դա երրորդ ուժերի ներկայության մասին է, ինչը կարող է վերաբերել նաև Եվրամիությանը, բայց կոնկրետ ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա խաղաղության պայմանագրում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Խոսելով խաղաղության պայմանագրի նախագծից, նա ասաց. «Մենք 15 հոդվածները կարողացել ենք համաձայնեցնել երկար տարիների աշխատանքի շնորհիվ: Վերջին երկուսը դեռևս չի հաջողում, բայց Հայաստանը շարունակելու աշխատել այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք վերջնականացնել այս երկու հոդվածը ևս: Հիմա մենք քննարկումներ ենք իրականացնում և երբ որ պատրաստ լինենք, կուղարկենք մեր պատասխանը։

Մեր մոտեցումներն ու Ադրբեջանի մոտեցումները այդ երկու հարցերին դեռևս համաձայնություն չեն գտել բանակցային գործընթացում։ Հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև, այսպես կոչված, դիվանագիտական պատերազմի ավարտին»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Այստեղ պահանջի հարց չէ, այստեղ մոտեցումները, ինչպես բանակցություններում լինում է հաճախ, տարբեր են և լուծում չեն գտել մինչև այս պահը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել