Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. Նիկոլ Փաշինյան 
 |news.am|
11:13 - 01 մարտի, 2025

Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: «Ես երբեք չեմ ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ես ասել եմ, որ մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զոհվածների հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո:

«Վերջին շրջանում տեղի է ունեցել քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթը, նաև ժամանակին, երբ քննարկել ենք գլխավոր դատախազի թեկնածությունը, մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկներներին առաջադրել եմ: Երբ ես ասում եմ՝ բացահայտված է՝ ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել հետևյալը․ բռնի ուժով, բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ։ Այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք ստանա, իրավական գնահատական ստանա, բայց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել