ՆԳՆ նախարարը շնորհավորել է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհաին օրը
13:10 - 01 մարտի, 2025

ՆԳՆ նախարարը շնորհավորել է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհաին օրը

ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհաին օրը։

Շնորհավորական ուղերձում նշված է․

«Ներքին գործերի նախարարության համակարգի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,
Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, որը խորհրդանշում է պետությունների կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր առաքելությունը։
Օրն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ ընդգծելով քաղաքացիական պաշտպանության անփոխարինելի դերը մեր երկրում՝ հատկապես բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման համատեքստում։ Ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումն ու անվտանգային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։

Քաղաքացիական պաշտպանությունը, լինելով ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչ, մեր պետության դիմակայունության ապահովման կարևորագույն ուղղություններից է։

Մեր իրականության պայմաններում անհնար է հասնել հանրային անվտանգության բարձր մակարդակի առանց յուրաքանչյուր քաղաքացու կողմից այդ գործում իր մասնակցության մասնաբաժնի գիտակցման, և հենց սա է ամուր քաղաքացիական պաշտպանության համակարգ ունենալու բանաձևը։ Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր ապրելակերպը. սա է հաջողության գրավականը։

Այս կարևոր օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով և նվիրվածությամբ մեծ ներդրում են ունեցել քաղաքացիական պաշտպանության համակարգի ձևավորման և զարգացման գործում։

Շնորհավորում եմ նաև այն անձանց, որոնք նոր են մուտք գործում համակարգ`գիտակցելով այս համակարգի զարգացման կարևորությունը։

Թող ձեր բարձր մասնագիտական կարողությունները, պատասխանատվությունը և նվիրվածությունը շարունակեն խթանել քաղաքացիական պաշտպանության համակարգի կայուն զարգացումը՝ ի շահ մեր պետության դիմակայության ամրապնդման»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել