1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո:
Վրացի քաղաքական գործիչներին և եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցություն են հայտնել Զելենսկուն, Կոբախիձեն «պատերազմի ջատագովներ» է անվանել։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ այդ հանդիպմանն ուրվագծվեց սահմանը այն ուժերի միջև, որոնք խաղաղություն են ուզում և մտահոգված են ուկրաինացիների ճակատագրով, և նրանց, ովքեր ցանկանում են կռվել «մինչև վերջին ուկրաինացին»:
«Նախագահ Թրամփը և նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են արյունալի պատերազմ թույլ տալու և Ուկրաինայի ու հազարավոր ուկրաինացիների սառնասրիրտ սպանության համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում:
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայի նախագահին, նշելով, որ «նրանք, որոնք հասկանում են, թե ինչ է նշանակում պաշտպանել սեփական տարածքը, անկախությունը և ազատությունը, ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ վերջին երկու հարյուրամյակի ընթացքում, ձեր կողքին են, պարոն Նախագահ»:
comment.count (0)