«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող երկրպագուներին
18:04 - 02 մարտի, 2025

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող երկրպագուներին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել երկրպագուներին, որոնք երեկ երեկոյան ձերբակալվել են և գտնվում են անազատության մեջ։ Այս մասին ասվում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հայտարարության մեջ:

«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել  երկրպագուներին, որոնք այս պահին գտնվում են անազատության մեջ այն բանի համար, որ արդարացիորեն պահանջում են ֆուտբոլը աղետի վերածած ՀՖՖ գործող ղեկավարների հրաժարականը։

Ֆուտբոլը երկրպագուներինն է, ֆուտբոլ խաղում ենք նրանց համար։ Եթե ՀՖՖ դեռ գործող ղեկավարներին թվում է ուժայիններ ներգրավելով կարող է լռեցնել նրանց ու շարունակել սեփական կործանարար գործը, ապա չարաչար սխալվում են։

Շիրակ ՖԱ-ն դա թույլ չի տա, անգամ պատրաստ ենք դաշտ դուրս չգալ կամ դուրս գալ դաշտից, եթե գոնե մեկ երկրպագուի փորձեն այսուհետ խոչընդոտել իրացնելու իր իրավունքն ու անհիմն ձերպակալել։

Հայ երկրպագու, Շիրակ ՖԱ-ն քո կողքին է, քո պայքարն արդար է, իսկ հրաժարականն անխուսափելի»,- նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել