Լոնդոնում կիրակի օրը Կանադայի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդի հետ:
Չարլզ երրորդը Զելենսկուն ընդունել է Նորֆոլքի Սանդրինգհեմ թագավորական կալվածքում, ուր Ուկրաինայի նախագահը ժամանել է ուղղաթիռով Լոնդոնի գագաթնաժողովից հետո։
Թե կոնկրետ ինչ են քննարկել Մեծ Բրիտանիայի թագավորն ու Ուկրաինայի նախագահը, դեռևս հայտնի չէ։
Նախքան հանդիպումը, լրագրողների հետ հանդիպմանն, Ուկրաինայի նախագահն ասել է, որ ցանկանում է, որ «ուկրաինական դիրքորոշումը լսելի լինի»։
Նա հավելել է, որ Կիևը դեռ պատրաստ է Վաշինգտոնի հետ հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել՝ չնայած ուրբաթ օրը Օվալաձև սենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած թեժ քննարկմանը։
comment.count (0)