Սյունիքում կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը
15:51 - 03 մարտի, 2025

Սյունիքում կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սամսոն Ավագյան ԱՁ-ին  պատկանող թռչնամսով պատրաստված կիսաֆաբրիկատների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

«Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «hավի կոտլետ» և «կիևյան կոտլետ» նմուշները մանրէաբանական «listeria monocytogenes» և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․ Վերիշեն)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է»,-նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել