azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Ադրբեջանում պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակելու մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությանը՝ նշելով. «Արդարության հասնելու համար անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին կամ դատապարտվողներին»։
«Միայն ճշմարտության բացահայտմամբ և հանցագործությունների հետևանքների վերացմամբ խաղաղությունն ու հաշտությունը կհաղթեն անպատժելիությանը», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Հաջիզադեն։
Մարտի 3-ին՝ Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած զեկույցում Վոլկեր Տյուրկը նախ նշել է, որ հետևում է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններն, ապա անդրադարձել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց, ներառյալ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։
comment.count (0)