Արճիս գյուղի բնակիչներին այցելել է Տավուշի մարզպետը, ճանապարհը բացվել է․ խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է
08:24 - 26 օգոստոսի, 2019

Արճիս գյուղի բնակիչներին այցելել է Տավուշի մարզպետը, ճանապարհը բացվել է․ խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է

Արճիս գյուղի բնակիչ Գարիկ Միսկարյանն իր ֆեյբուքյան էջում գրում է․

«Ընկերներ!!!
Ուզում եմ տեղեկացնել, որ միջպետական ճանապարհը փակած Արճիս գյուղի բնակիչներին այցելեց Տավուշի մարզպետ Հայկը Չոբանյանը, ով տեղեկացրեց, որ գյուղի ջրամատակարարման խնդիրը կառավարության ուշադրոթյան կենտրոնում է, մոտ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը քննարկումների փուլում է։

Գյուղացիների երկրորդ պահանջը ապահովել ժամանակավոր լուծում նույնպես բավարարվեց, ինչպես նշեց մարզպետը արդեն կա պայմանավորվածություն Վեոլիա ջրի հետ մինչև հիմնական նախագծի հաստատումը գյուղը կապահովվի խմելու ջրի մինիմալ քանակով։

Եւ այդ աշխատանքները կսկսեն հենց այս օրվանից։
Ճանապարհը արդեն բացվել է։

Ուզում եմ ևս մեկ անգամ ներողություն խնդրել այն մարդկանցից ովքեր այսօր անհարմարություններ կրեցին այս խնդրի պատճառով։

Խմելու ջուրը ունի կենսական նշանակություն, արճսցիները սպառել էին խնդրին լուծում տալու բոլոր հնարավոր տարբերակները, և միայն վերջում էին դիմել այս քայլին։
Հուսանք խնդիրը շուտափույթ լուծում կստանա։

Շնորհակալություն, լայնախոհություն, բարիդրացիություն»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել