Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ
21:02 - 05 մարտի, 2025

Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 5-ի հրամանագրով՝ Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մարտի 3-ի ԲԴԽ-18-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուստամ Մախմուդյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրի մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել