Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Մոսկվայի համար․ Լավրով
 |azatutyun.am|
15:33 - 06 մարտի, 2025

Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Մոսկվայի համար․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե նա մեզ համարում է սպառնալիք, Եվրոպական երկրների, Մեծ Բրիտանիայի առաջանորդների նիստ է հրավիրում, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է», - ասել է Լավրովը:

Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից բխող սպառնալիքի և ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությունների պատճառով նախաձեռնելու է քննարկում, որպեսզի Ֆրանսիան, որպես միջուկային տերություն, երաշխավորի Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը։

Մակրոնը նաև շեշտել է, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել