Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունից հետո էլ Մանե Թանդիլյանը չի դադարեցնում հացադուլը։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Թանդիլյանը։
«Սա խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, և բոլոր հանրային գործիչներին, բժիշկներին պիտի խնդրեմ՝ դուք էլ խոսեք, դուք էլ եք չէ քաղաքացի այս երկրի, հրապարակեք սոցիալական կայքերում գոնե մեկ հայտարարություն, ստատուս, որտեղ բողոքի ակցիա կա, գնացեք, թույլ մի տվեք, որ մոռացության մատնվեն այդ մարդիկ։ Հավատացնում եմ ձեզ՝ ես այդքան կարեւոր չեմ հայ ժողովրդի համար, որքան Ռուբեն Վարդանյանը, եկեք պայքարենք, որ այդ մարդիկ հետ գան»։
Հարցին, թե իշխանության ներկայացուցիչներ իրեն այցելե՞լ են, Թանդիլյանը պատասխանեց․ «Ես շատ հույս ունեմ, որ չեն էլ համարձակվի այս տարածքով անցնել նույնիսկ, նրանք շատ լավ գիտեն իմ վերաբերմունքը այն ամենին, ինչ նրանք անում են, ամենեւին մտքներով չանցնի, քանի որ այս ամեն մեղսակից են իրենք, գիտեմ՝ չեն էլ գա․․․ »։
Անդրադառնալով ՄԻՊ-ի այցելությանը, Թանդիլյանը նշեց՝ նա նույնպես իր համար ՔՊ-ի ներկայացուցիչ է և վատագույն ՄԻՊ-ը Հայաստանի․ «Քննարկելիք, խոսելիք չունեմ նրա հետ, թող գերիների հարցով զբաղվի»։
Թանդիլյանը նշեց՝ ՄԻՊ-ը եկել է, ինքը, սակայն, չի հանդիպել նրա հետ։
comment.count (0)