armenpress.am: Իրանը չի մտնի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեջ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման և սպառնալիքի քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին AFP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք ոչ մի ուղղակի բանակցությունների մեջ չենք մտնի ԱՄՆ-ի հետ քանի դեռ նրանք շարունակում են իրենց առավելագույն ճնշման քաղաքականությունը և իրենց սպառնալիքները»,- ասել է Արաղչին։ ծ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ և նշել, որ մարտի 6-ին նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ հույս հայտնելով, որ Թեհրանը համաձայնություն կտա բանակցություններին։
comment.count (0)