factor.am: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին երեկ գիշեր շտապօգնության մեքենայով կրկին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին Factor.am-ին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մերոոպ Առաքելյանը նշելով, որ Թանդիլյանը բժիշկների հսկողության տակ է:
Մանե Թանդլիյանը մարտի 1-ից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում` հաջակցություն Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի: Նա հույս ունի, որ իր այս ծայրահեղ քայլով կստիպի Վարդանյանին դադարեցնել հացադուլը:
Ինը օրերի ընթացքում Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, ապա վերադարձել է հացադուլի վայր: Թանդլիյանին հորդորում են դադարեցնել հացադուլը, բայց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը կոչ է անում այդ հորդորներն ուղղեն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:
comment.count (0)