iravaban.net: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը ձերբակալվել էր, նրա նկատմամբ ներկայացվել էր կալանավորման միջնորդություն։
Քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցման հայտնել են, որ Գասպարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանությանը հանցակցության (2003 թվականին ընդունված ՔO-ի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով) մասով, ինչպես նաև հանցակցությամբ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մասով։
comment.count (0)