arm.sputniknews.ru: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը։
Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Տիգրան Աթանեսյանը միջնորդել էին վերացնել տնային կալանքը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ 6 ամսվա ընթացքում 21 անգամ ՀՀ պրոբացիայի ծառայությունը այցելել է իրենց տուն, և այդ այցերի ընթացքում չի արձանագրվել գեթ մեկ խախտում, և այս ընթացքում ռեժիմը պահպանվել է։
Աշոտյանը նաև նշեց, որ իր նկատմամբ սահմանված են բազմաթիվ արգելքներ, այդ թվում՝ ամենակարևորը, որ միջազգային հարթակներում ներկայացվածություն ունի, սակայն չի կարողանում մասնակցել դրանց։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշել էր ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
comment.count (0)