Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարեց երեք թեկնածու |1lurer.am|
09:38 - 11 մարտի, 2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարեց երեք թեկնածու |1lurer.am|

1lurer.am: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարեց ընտրապայքարի մասնակից 3 թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։

Կառավարության հավանությանն արժանացած թեկնածուն էլ կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար այս անգամ՝ ի տարբերություն նախորդի, որի ժամանակ թեկնածուն մեկն էր, դիմել է 5 թեկնածու՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել