factor.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ընդունել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, համատեղ տարածաշրջանային նախագծերը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր։
Ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունավետությունը, որը տեղի է ունեցել այս տարվա հունվարին Բաքվում։
Կողմերը քննարկել են նաև Միջին միջանցքի արդյունավետ գործունեությանը նպաստելու հարցեր։
Ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել նպաստել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովմանը։
Ավելի վաղ էլ Գաֆարովային ընդունել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին։
comment.count (0)