Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին համարեց ռազմագերի, պահանջեց նրանց անհապաղ ազատ արձակել
 |azatutyun.am|
10:07 - 13 մարտի, 2025

Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին համարեց ռազմագերի, պահանջեց նրանց անհապաղ ազատ արձակել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը համարում է ռազմագերի, դատավարությունները՝ ապօրինի և կեղծ՝ պահանջելով Բաքվից նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։

Այդ մասին բանաձևը խորհրդարանը քննարկեց երեկ երեկոյան, այսօր կեսօրին էլ փաստաթուղթը կդրվի քվերակության և, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ դրան միացել են խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունները։

«Մենք այլևս չենք կարող լռել», - հայտարարեց բանաձևի համահեղինակներից Մաղինա Մեժուղը, հավելելով․ - «Այդ մարդկանց միակ հանցանքն այն է, որ պաշտպանել են իրենց հողը, իրենց ժողովրդին ու իրենց իրավունքները։ Եթե մենք հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, կնշանակի՝ հստակ ուղերձ ենք հղում Ալիևին, որ նա կարող է շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ՝ մնալով անպատիժ»։

«Ադրբեջանական զորքը էթնիկ զտումներ ու բռնություններ է իրականացրել, որ պետք է քննվեն Միջազգային քրեական դատարանում։ Դրան հետամուտ լինելու փոխարեն Եվրոպան գործարք է կնքում Ալիևի հետ ու նրան դասում ռազմավարական գործընկերների շարքում», - փաստում էին եվրոպացի պատգամավորները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել