Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը
 |news.am|
15:15 - 13 մարտի, 2025

Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը |news.am|

news.am: ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի անդամներին կոչ անելով ընդունել ստորին պալատում ընդունված բանաձևը, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։

«Արցախից բռնի տեղահանված 150 000 քաղաքացի ամեն օր երազում է իր հայրենի տուն վերադառնալու մասին ու Ստորին պալատի ընդունած բանաձևն իրենց հույս է տվել, որ դա հնարավոր է իրականություն դարձնել»,- նշված է նամակում։

Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը հույս հայտնեց, որ Շվեյցարիայի դեսպանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը, որն առաջարկում է երկխոսության հարթակ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության ուղղված կարևոր քայլ։

«Եթե Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում ևս ընդունեց բանաձևը, այն օրենքի ուժ կստանա, ինչը նշանակում է, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի բանաձևով ամրագրված պարտավորությունները կատարելու համար»,- հավաքի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Լուսանկարը՝ Sputnik Armenia-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել