factor.am: «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները Ռուսաստանի վերահսկողության տակ են վերադարձրել Կուրսկի մարզի Սուջա քաղաքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է Meduza-ն։
«Հարձակողական գործողությունների ընթացքում «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Մելովոյ, Պոդոլ և Սուջա բնակավայրերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախօրեին էլ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ զորքերը մտել են Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի կենտրոն։
Միաժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո առաջին անգամ երեկ այցելել էր Կուրսկի մարզ, հանդիպել զինվորականների հետ։
comment.count (0)