Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում |armenpress.am|
17:00 - 13 մարտի, 2025

Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նրա գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում սկսել են բանակցությունները։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Հանդիպման բացմանը Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները կարելի է անվանել եղբայրական «այդ բառի ուղիղ իմաստով»։

«Ես շատ ուրախ եմ, որ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո որոշեցիք ձեր առաջին այցը կատարել հենց Ռուսաստան։ Սա, ըստ էության, հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ հարաբերություններ ունեն՝ դաշնակցային և եղբայրական՝ բառիս ուղիղ իմաստով», - ասել է ՌԴ նախագահը։

Հունվարին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում վերընտրվելուց հետո սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է։

Ակնկալվում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն, մասնավորապես, ինտեգրման խորացման և Միութենական պետության ընդհանուր պաշտպանական տարածքի ամրապնդման շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։

Նախագահները նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի առանցքային թեմաների շուրջ։

Բանակցությունների արդյունքների ամփոփումից հետո պլանավորված է երկու նախագահների կողմից մի շարք կարևոր միջպետական ​​փաստաթղթերի ստորագրում. տեղի կունենա նաև միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել