Պեկինում հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները
 |azatutyun.am|
16:17 - 14 մարտի, 2025

Պեկինում հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Պեկինում այսօր հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները, մտքեր փոխանակել «Իրանի միջուկային ծրագրի ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

Համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդգծել են «բոլոր անօրինական, միակողմանի պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը», փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։

«Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը նշել են, որ համապատասխան կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն՝ լուծելու ներկա իրավիճակի խորքային պատճառները և հրաժարվեն պատժամիջոցներից, ճնշումներից կամ ուժի սպառնալիքից», - եռակողմ հանդիպումից հետո ասել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն։

Դիվանագետներն ընդգծել են, որ «փոխադարձ հարգանքի» վրա հիմնված երկխոսությունը խնդրի միակ գործնական լուծումն է՝ կոչ անելով «համապատասխան կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը և կարող է խաթարել դիվանագիտական ջանքերը»։

Օրեր առաջ էլ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել՝ եռակողմ ռազմական կապերն ամրապնդելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել