ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ քարտուղարությունը նաև հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի։

«Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում, խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով