ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին |armenpress.am|
13:46 - 15 մարտի, 2025

ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին ոչնչացնելու մասին:

Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցում:

«Նրան փնտրում էին մեր անվախ մարտիկները։ Նրա թշվառ կյանքն ընդհատվել է ԻՊ-ի մեկ այլ անդամի հետ՝ Իրաքի կառավարության եւ Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ համագործակցությամբ: Խաղաղություն՝ ուժի միջոցով»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։

Ահաբեկչական խմբավորման անդամի ոչնչացման մասին հայտնել է նաև ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը՝ X-ի միկրոբլոգում տեղադրելով համապատասխան ռազմական գործողության մասին տեսանյութը:

«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը, համագործակցելով Իրաքի հետախուզության և անվտանգության ուժերի հետ, ճշգրիտ ավիահարված են հասցրել Իրաքի Ալ Անբար նահանգում, որի հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի թիվ 2 ղեկավար էմիր Աբդալլահ Մակկի Մուսլիհ ալ-Ռիֆային՝ «Աբու Խադիջա» մականունով: Որպես ԴԱԻՇ-ի ամենաբարձր որոշումներ կայացնող մարմնի էմիր՝ Աբու Խադիջան պատասխանատվություն է կրում ԴԱԻՇ-ի կողմից ամբողջ աշխարհում իրականացվող գործողությունների, լոգիստիկայի և պլանավորման համար և ղեկավարում է խմբավորման համաշխարհային կազմակերպության ֆինանսական զգալի մասը»,-նշված է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել