Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ալիևի հետ |1lurer.am|

1lurer.am: Կրեմլից հայտնում են, որ Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները, որոնք համատեղ ոչ ֆորմալ հանդիպում են անցկացրել, հեռախոսով կապ են հաստատել Ադրբեջանի նախագահի հետ։

 
Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հրատապ հարցեր։
 
Նախագահները պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին՝ Մոսկվայում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով