Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի Պուտինի հետ քննարկելու է ուկրաինական պատերազմի ավարտը
 |factor.am|
10:55 - 17 մարտի, 2025

Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի Պուտինի հետ քննարկելու է ուկրաինական պատերազմի ավարտը |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է երեքշաբթի օրը խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո, գրում է Reuters-ը։

«Ես երեքշաբթի կխոսեմ նախագահ Պուտինի հետ։ Շատ աշխատանք  է կատարվել հանգստյան օրերին», – ասել է  Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում Ֆլորիդայից Վաշինգտոնի շրջան վերադառնալու ժամանակ ու հավելել ․ «Մենք ուզում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ պատերազմին։ Միգուցե, մենք կարող ենք, գուցե, չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»։

ԱՄՆ նախագահը փորձում է ստանալ Պուտինի համաձայնությունը 30-օրյա հրադադարի առաջարկին, որն Ուկրաինան ընդունել է անցած շաբաթ։

Հարցին, թե ինչ զիջումներ են քննարկվում հրադադարի շուրջ բանակցություններում, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մենք խոսելու ենք հողի մասին, մենք խոսելու ենք էլեկտրակայանների մասին։ Կարծում եմ, որ մենք շատ բան արդեն քննարկել ենք երկու կողմերի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Մենք արդեն խոսում ենք դրա մասին, որոշակի ակտիվների բաժանման մասին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել