Մարտի 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
15:58 - 17 մարտի, 2025

Մարտի 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 19-20-ը առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 19-20-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով, մարտի 19-22-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել