Գազայում երկամսյա հրադադարը խախտվել է․ զոհվել է առնվազն 232 պաղեստինցի
09:40 - 18 մարտի, 2025

Գազայում երկամսյա հրադադարը խախտվել է․ զոհվել է առնվազն 232 պաղեստինցի

Գազայում երկամսյա հրադադարը խախտվեց: 

Իսրայելը զանգվածային հարձակում է իրականացրել գիշերը, առնվազն 232 պաղեստինցի է զոհվել: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության՝ նրանց մեծ մասը երեխաներ են:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է հրամայել «ուժեղ գործողություններ» սկսել «Համաս»-ի դեմ, քանի որ վերջինս, Նեթանյահուի խոսքով, հրաժարվել է ազատ արձակել գերիներին կամ համաձայնել հրադադարը երկարացնելու առաջարկներին:

Իսրայելական բանակը Telegram-ում հայտնել է, որ «լայնածավալ հարվածներ է հասցնում «Համաս»-ին պատկանող ահաբեկչական օբյեկտներին:

Հիշեցնենք, որ Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարը մեկնարկել էր 2025թ. հունվարի 19-ին՝ ժամը 13:15-ին: Կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն կար, որը ներառում էր նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել